Հանրապետական գիտաժողով «Երազ և տեսիլ. իրականության և երևակայության սահմանին» թեմայով

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտը համատեղ կազմակերպում են հանրապետական գիտաժողով «Երազ և տեսիլ. իրականության և երևակայության սահմանին» թեմայով՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի 21T-6B141 Երազը և տեսիլքը հայ գրականության մեջ և մշակույթում գիտական նախագծի շրջանակում: Գիտաժողովին կարող են մասնակցել նշված թեմայի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ տարբեր ոլորտներից.

  • Գրականագիտություն
  • Բանագիտություն
  • Ազգագրություն
  • Հոգեբանություն
  • Սոցիոլոգիա
  • Արվեստաբանություն
  • Պատմագիտություն

Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Գիտաժողովը անցկացվելու է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում 2023 թ. հոկտեմբերի 26-27-ին:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *