ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը հիմնադրվել է 1943 թ-ին: Ինստիտուտում գործել են տարբեր բաժիններ, այդ թվում՝ Արտասահմանյան գրականության բաժինը, որը ղեկավարել են բ.գ.դ. Սալոմե Արեշյանը (1955-1966 թթ.), Սերգեյ Դարոնյանը (1966-1978), բ.գ.դ, պրոֆեսոր Գուրգեն Հովնանը (1978 -2000), բ.գ.դ. Ելենա Ալեքսանյանը (2000 – 2008), բ.գ.դ, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը (2009-2020): 2021թվականից բաժինը ղեկավարում է բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Բեջանյանը: 

2021թվականից բաժինը վերանվանվել է Արտասահմանյան գրականության, գրական կապերի և գրականության բաժին: 

Այս տարիների ընթացքում բաժնում կատարվել են զանազան աշխատանքներ, այդ թվում՝ ուսումնասիրություններ ռուս գրականության պատմության, արտասահմանյան գրականության, համեմատական գրականագիտության, թարգմանության տեսության և պատմության ոլորտներում, տպագրվել են մենագրություններ, ժողովածուներ, հոդվածներ, կազմակերպվել են հանրապետական և միջազգային գիտաժողովներ, կլոր սեղաններ, սեմինարներ, ատենախոսությունների պաշպանություններ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ և արտասահմանյան գրականության 003 մասնագիտական խորհրդում: Անցկացվում են նաև ատենախոսությունների քննարկումներ, տրամադրվում գրախոսություններ, արտաքին կարծիքներ:

Այժմ բաժնում ուսումնասիրվում են բազմաբնույթ թեմաներ համեմատական գրականագիտության, գրականության տեսության, տաղաչափության և այլ գիտակարգերի ժամանակակից հարցադրումների և հարացույցների վերաբերյալ: Բաժնում նույնպես մեծ ուշադրություն են դարձնում ժամանակակից գրականությանը, գրական-տեքստային նոր մոտեցումներին, գրական խառը ձևերին: Առանցքային ՛խնդիրներից է համեմատական գրականագիտության ռազմավարությունը: 

Կատարվում են նաև միջգիտակարգային թեմաներով ուսումնասիրություններ, օրինակ՝ փիլիսոփայությանը, հոգեբանությանը, լեզվաբանությանը, պատմությանն առնչվող հարցադրումներով, մասնավորապես, գրականությունը համադրվում է կինոյի, հոգեբանության և հոգեվերլուծության հետ, քննվում են դրանց ազդեցություններն ու փոխազդեցությունները:

Այժմ բաժինն ունի 10 աշխատակից՝

  1. Բեջանյան Քրիստինե Հենրիկի – բաժնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ
  2. Էդոյան Հենրիկ Անտոնի – բ.գ.դ, պրոֆեսոր, առաջատար գիտաշխատող
  3. Կարագյոզյան Գոհար Լևոնի – բ.գ.թ., ավագ գիտաշխատող
  4. Նավասարդյան Վահան Սուրենի – բ.գ.թ, դոցենտ, գիտաշխատող
  5. Հայրյան Զարուհի Գևորգի – բ.գ.թ, դոցենտ, առաջատար գիտաշխատող
  6. Մուսայելյան Հովիկ Գաստելլոյի – բ.գ.դ., գիտաշխատող
  7. Արսենյան Վահե Արամի – բ.գ.թ., դոցենտ, գիտաշխատող
  8. Գասպարյան Լուիզա Արեգի – բ.գ.թ., գիտաշխատող
  9. Սողոյան Աստղիկ Վալերիանի – բ.գ.թ., գիտաշխատող
  10. Հովհաննիսյան Քրիստինե Բանդիկի – կրտսեր գիտաշխատող