Երիտասարդ գիտնականների գիտագործնական կոնֆերանս
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը կազմակերպում է երիտասարդ գրականագետների գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված գրականագիտության արդիական խնդիրներին: Կոնֆերանսը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու երիտասարդ հետազոտողներին ներկայացնելու գրականագիտական ուսումնասիրություններ, քննարկելու գրականագիտության արդիական խնդիրներ և նպաստելու երիտասարդ հետազոտողների համագործակցությանը: Կոնֆերանսին կարող են մասնակցել բակալավրիատի չորրորդ կուրսի ու մագիստրատուրայի ուսանողներ,ասպիրանտներ, հայցորդներ և երիտասարդ հետազոտողներ (մինչև 40 տարեկան): Կոնֆերանսի […]
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Հ Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, հրավիրում ենք ձեզ մասնակցելու ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Պետրոս Դեմիրճյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որի շրջանակում տեղի կունենա նաև մեծավաստակ գրականագետի հեղինակած «Եղիա Տեմիրճիպաշյան.Կյանքը և գործը կամ «Միշտ ճամբան փնտռող մարդը պիտի ըլլամ» գրքի շնորհանդեսը։ Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, Մ. Աբեղյանի անվան […]
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Հարգելի՛ գործընկերներ Ս.թ. սեպտեմբերի 12-ին` ժամը 14:00, տեղի կունենա Նիկոլ Աղբալյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի շնորհանդեսը։ Հատորը հրատարակության է պատրաստվել ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումև լույս է տեսել Համազգային հայ կրթական և մշակութային միության հովանավորությամբ։ Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, երրորդ հարկ, դահլիճ:Մուտքն ազատ է: Սիրով հրավիրում ենք: […]