Ծննդյան օր, ամիս, տարի – 27.11.1944 թ.

ՀՀ, ք. Երևան նկար

Ամուսնացած է, ունի երկու երեխա

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1987 թ.- ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, թեման՝ «Ավետիք Իսահակյանը և ռուս գրականությունը» և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 

1973 թ.  –  Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ազատության կոնցեպցիան Ավ. Իսահակյանի արձակում» և ստացել  բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1968-1972 թթ. –  Երևանի պետական համալսարան ասպիրանտուրա, ուսումը որպես ասպիրանտ անցկացրել է  ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի Մ. Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում (Մոսկվա)։ 

1963-1967 թթ. – Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի Լրագրության բաժին։

1952-1962 թթ. –  Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2015թ.-ից մինչև օրս – ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Տեքստաբանության բաժնի վարիչ և ինստիտուտի տնօրենի խորհրդական: 

2012-2022թթ. – Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի (ՀՈՒՖՀՀ) գործադիր տնօրեն։

2008-2015թթ.- ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն և նույն ինստիտուտի Տեքստաբանության բաժնի վարիչ: 

1989 թ. – Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Տեքստաբանության բաժնի վարիչ։

1986-1988 թթ. – Երևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանի տնօրեն (համատեղության կարգով)։

1977 թ. – ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ։  

1974 թ. – ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, որպես կրտսեր գիտաշխատող։ 

Դասավանդում

1975-1993թթ. – Երևանի պետական համալսարան (Հայ և համաշխարհային գրականություն):

1999-2009 թթ. –  Երևանի Հրաչյա Աճառյան համալսարան։

2000-2008թթ. – Երևանի պետական համալսարան (Հայ և համաշխարհային գրականություն):

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

MS WINDOWS, MS Office User (MS Word, MS Excel, MS PowerPoint), Internet User (WEB-MAIL, SKYPE, որոնողական համակարգեր), Adobe Reader

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ

Հայ և համաշխարհային գրականություն

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (կոչումներ, պարգևներ, մրցանակներ, գրանտներ և այլն)

2009 թ. ստացել է ԲՈՀ-ի կողմից պրոֆեսորի կոչում։

1977 թ.-ից մինչ օրս Հայաստանի գրողների միության անդամ եմ։

1972 թ. – Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ ։

2017 թ. պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության պետական Ա. Ս. Պուշկինի անվան մեդալով։

2012 թ. ստացել է ՀՀ Արվեստի վաստակավոր գործչի կոչում։

2012 թ. արժանացել եմ Գյումրիի պատվավոր քաղաքացի կոչման։

2019 թ. պարգևատրվել է ՀՀ պետական Մովսես Խորենացի մեդալով և ՀՀ ԳԱԱ վաստակագրով և Մեծարման գրով։

Պարգևատրվել է  ՀՀ և ՌԴ պետական մի շարք մեդալներով, ՀՀ ԳԱԱ պատվոգրերով։

Մասնակցել է հանրապետական և միջազգային 30-ից ավել գիտաժողովների

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

ա) մենագրություն

  1. «Ավետիք Իսահակյանի արձակը», Երևան,  «Սովետական գրող», 1975, 306 էջ։
  2. «Ավետիք Իսահակյանը և ռուս գրականությունը», Երևան, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, 1984, 476 էջ։
  3. «Ավետիք Իսահակյանը և Ռուսաստանը» (ռուսերեն), Մոսկվա, «Սովետսկի պիսատել», հրատ., 1988, 304 էջ։
  4. «Ավետիք Իսահակյան. գիտական կենսագրություն» (հատոր առաջին), ՀՀ ԳԱԱ, «Գիտություն» հրատ., Երևան, 2000 թ., 602 էջ։
  5. «Ավետիք Իսահակյանի պոեմները»,  «Վարպետ» հրատ, Երևան, 2007 թ., 242 էջ։
  6. «Բա՛րև, Վարպետ»,  «Ծիծեռնակ», հրատ., Երևան, 2008, 840 էջ։
  7. «Երևանը երազում և արթմնի»,  «Երկու դարի միջև» Գիրք Ա, «Գասպրինտ» հրատ., Երևան, 2014 թ., 512 էջ։
  8. “Ереван во сне и наяву”, “Между двумя веками”, Издательство “Гаспринт”, 2016 г, 480 стр.
  9. «Սա է իմ ընտրությունը» (վեպ), «Էդիտ Պրինտ» հրատ., Երևան, 2021 թ., 288 էջ։
  10. “Это мой выбор” (Роман), Изд., Ереван, 2021 г., 272 стр.
  11. «Սևանա կղզի…» (հուշապատում), «Էդիտ Պրինտ» հրատ., Երևան, 2022թ., 128 էջ։ 

2003 -2022 թթ. հրատարակվել են Ավետիք Իսահակյանի ակադեմիականի 12 հատորները Ավիկ Իսահակյանի գլխավորությամբ։ 

Հեղինակ է 300-ից ավելի գիտական աշխատությունաների, հրապարակումների և հոդվածների, ինչպես նաև 40-ից ավելի հոդվածներ մամուլի էջերում։

բ) դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ

ՀՈԴՎԱԾՆԵՐ

  1. Անիի Իսահակյանական տեսիլքը, Անիի 1050-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, 2012, 36-80
  2. Վերնատան> զավակները / Գրականագիտական հանդես, 2012, ԺԳ, 101-139
  3. Связи Аветика Исаакяна с китайским фольклором и литературой, Հայաստան և Չինաստան. առաջին միջազգային չինագիտական գիտաժողովի նյութերի ժողովածու, 2012, 81-82
  4. Խորհրդահայ պոետները Ստալինին. <Արևածագից արևամուտ> / Գրականագիտական հանդես, 2013, ԺԴ, 109-134
  5. Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտ / Պատմաբանասիրական հանդես, 2013, N2, 32-40 (համահեղինակ Վարդան Դևրիկյան)
  6. Ավետիք Իսահակյանը և գիրքը / Ավետիք Իսահակյանը և գիրքը, 2013, 100-114
  7. <Հայա-գերման ընկերությունը> և Ավետիք Իսահակյանի գործունեությունը, <Հայոց Ցեղասպանություն-100, ճանաչումից՝ հատուցում> միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու, 2015, 634-638
  8. Армянский вопрос в мировосприятии Аветика Исаакяна / Вестник Арменоведения, 2015, N2, 28-40
  9. Армянский вопрос в мировосприятии Аветика Исаакяна / Вестник Арменоведения, 2015, N2, 28-40
  10. Հայ բանաստեղծության ուսումնասիրողն ու տարեգիրը / Պատմաբանասիրական հանդես, 2016, N3, 272-275
  11. Ղեւոնդ Ալիշանը Ավետիք Իսահակեանի գնահատմամբ / Բազմավէպ, 2020, N3-4, 210-220
  12.  «,Վերնատան՛՛ կանթեղը / <Հովհաննես Թումանյան-150>. Հոբելյանական գիտաժողովի նյութերի ժողովածու, 2020, 121-127
  13. Վերնատան թատերգակը / Լևոն Շանթ-150, Հոբելյանական գիտական նստաշրջան, 2020, 5-7
  14. <Երկու քարի արանքում> (վերջաբան) / Իսահակյան Ավետիք, Երկերի լիակատար ժողովածու, հտ. XIV, Նամակներ (1924-1957), 2021, 932-1049
  15. <Էությունը նույնն է> (Հայրենական Մեծ պատերազմի տարիների Ավետիք Իսահակյանի հրապարակախոսությունը), վերջաբան / Երկերի լիակատար ժող., հտ. XII, Հոդվածներ, ելույթներ և աֆորիզմներ, 2021, 537-554
  16. Արարաչագործ մտքի առկայծումներ «Աֆորիզմներ» բաժնի վերջաբան / Իսահակյան Ավետիք, Երկերի լիակատար ժող., հտ. XII, Հոդվածներ, ելույթներ և աֆորիզմներ, 2021, 949-967
  17. Հայր Ղևոնդ Ալիշանի կերպարը Ավետիք Իսահակյանի հուշերում / <Հայր Ղևոնդ Ալիշան-200>, հոբելյանական գիտական նստաշրջանի զեկուցումների ժողովածու, 2021, 249-259

ԽՄԲԱԳՐՎԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատրաստել է հրատարակության, կազմել, խմբագրել և առաջաբաններ գրել Ավետիք Իսահակյանի քսանից ավել գրական երկերի, որոնք հրատարակվել են Երևանում, Մոսկվայում, Վենետիկում, Լոս Անջելեսում, Դամասկոսում։