Ծննդյան օր, ամիս, տարի –  27.02.1963 թ.

ՀՀ, ք. Աբովյան

manukyan-armen@mail.ru

manukyanarmen438@gmail.com

Ամուսնացած է, ունի մեկ դուստր

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1985-1988 – ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, ասպիրանտ, պաշտպանել է «Հայկական ժողովրդական ավանդությունները Րաֆֆու ստեղծագործություններում» թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (1992),   

1980-1985 – Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ (ավարտել է գերազանցության դիպլոմով)

1970-1980 – Աբովյանի թիվ 2 միջնակարգ դպրոց

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2004-ից առ այսօր – ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, տեքստաբանության բաժին, ավագ գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար

1989-2004 – ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, հայ նոր գրականության բաժին, գիտաշխատող

Դասավանդում

1998-2000 – Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ

1994-1998 – Աբովյանի վարժարան, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ

1986-1997 – Աբովյանի թիվ 8 միջնակարգ դպրոց, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

MS WINDOWS, MS Office User (MS Word, MS Excel, MS PowerPoint), Internet User (WEB-MAIL, SKYPE, որոնողական համակարգեր), Adobe Reader

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

Հայ նոր գրականություն, տեքստաբանություն, ռուս և եվրոպական գրականություն

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (կոչումներ, պարգևներ, մրցանակներ, գրանտներ և այլն)

2013 – ՀՀ ԳԱԱ, Պատվոգիր

2018 – Համազգային հայ կրթական և մշակութային միություն, Շնորհակալագիր

Մասնակցել է տասնյակից ավել միջազգային և հանրապետական գիտաժողովների:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Գրքեր

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 11, Երևան, «Նաիրի», 1991, 512 էջ (տեքստերի պատրաստում և ծանոթագրություններ, համահեղինակ՝ Լաուրա Մուրադյան):
  2. Րաֆֆի, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 12, Երևան, «Գիտություն», 1999, 434 էջ (տեքստերի պատրաստում և ծանոթագրություններ, համահեղինակ՝ Լաուրա Մուրադյան):
  3. Լևոն Շանթ, Երկերի ժողովածու 7 հատորով, հ. 4, Երևան, «Գիտություն», 2007, 655 էջ (տեքստերի պատրաստում և ծանոթագրություններ):
  4. Լևոն Շանթ, Երկերի ժողովածու 9 հատորով, հ. 1, Երևան, «Գիտություն», 2011, 572 էջ (տեքստերի պատրաստում և ծանոթագրություններ, համահեղինակ՝ Լուսինե Ավետիսյան):
  5. Լևոն Շանթ, Երկերի ժողովածու 9 հատորով, հ. 5, Երևան, «Գիտություն», 2012, 696 էջ (տեքստերի պատրաստում և ծանոթագրություններ):
  6. Լևոն Շանթ, Երկերի ժողովածու 9 հատորով, հ. 6, Երևան, «Գիտություն», 2012, 397 էջ (տեքստերի պատրաստում և ծանոթագրություններ):
  7. Լևոն Շանթ, Երկերի ժողովածու 9 հատորով, հ. 7, Երևան, «Գիտություն», 2013, 720 էջ (տեքստերի պատրաստում և ծանոթագրություններ):
  8. Լևոն Շանթ, Երկերի ժողովածու 9 հատորով, հ. 9, Երևան, «Գիտություն», 2017, 712 էջ (տեքստերի պատրաստում և ծանոթագրություններ, համահեղինակներ՝ Ե. Փամբուկյան, Խ. Վարդանյան):
  9. Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հ. 11, Երևան, «Գիտություն», 2020, 810 էջ (ծանոթագրություններ, անձնանունների բառարան, բառարան, ցանկեր):
  10. Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հ.12, Երևան, «Էդիտ Պրինտ», 2021, 984 էջ (ծանոթագրություններ, անձնանունների բառարան, ցանկեր):

ՀՈԴՎԱԾՆԵՐ

  1. Լևոն Շանթի երկերի գիտական հրատարակության արդի վիճակը,  «Լևոն Շանթ – 140» միջազգային գիտաժողովում (Երևան, 27.11.2009) // Լևոն Շանթ – 140. գիտաժողովի նյութեր, Երևան, 2009, էջ 128-132:
  2. Ավետիք Իսահակյան և Լևոն Շանթ, «Ավետիք Իսահակյան. գիտական ընթերցումներ-2011» հանրապետական գիտաժողովում (հոկտեմբեր, 2011) //  Ավետիք Իսահակյան. գիտական ընթերցումներ-2011, Երևան, 2012, էջ 133-143:
  3. Լևոն Շանթի և Նիկոլ Աղբալյանի երկերի ակադեմիական հրատարակությունները,  «Հայ տպագիր գիրքը և  հայ գեղարվեստական գրականությունը» միջազգային գիտաժողովում (Երևան, հունվար, 2012) // Հայ գիրքը և հայ գրականությունը, Երևան, 2013, էջ 135-142:
  4. Ներկայացնել, ինչ որ մարդն է ու մարդկայինը… (հոդված գրքում) // Լևոն Շանթ, Երկերի ժողովածու 9 հատորով, հ. 6, Երևան, 2012, էջ 357-379:
  5. Լևոն Շանթ. Բեյրութի Հայ ճեմարանի ճարտարապետը, Լևոն Շանթ – 150. հոբելյանական գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2020, էջ 125-136:
  6. Ավետիք Իսահակյան. երկու իրականություն, Ավետիք Իսահակյան-145. գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2021, էջ 107-120: 
  7. Միֆը և իրականությունը Ավետիք Իսահակյանի «Ռոտմիստր Վ. Պավլովիչի երազը» պատմվածքում // Գրականագիտական հանդես, 2022 – 1 (ԻԴ), էջ 59-72 (DOI: 10.54503/1829-0116-2022.1-59):
  8. Նիկոլ Աղբալյանը Շուշիի 1906 թ. հայ-թուրքական կռիվների ականատես: Պատմաբանասիրական հանդես, 2022, 2 (220), էջ 284-295 (DOI: 10.54503/0135-0536-2022-284):
  9. Նիկոլ Աղբալյանը՝ թարգմանության տեսաբան և թարգմանիչ: Գրականագիտական հանդես, 2022 – 2 (ԻԵ), էջ 274-291 (DOI: 10.54503/1829-0116-2022.2-274):

ԽՄԲԱԳՐՎԱԾ ԳԻՐՔ

  1. Լևոն Շանթ, Երկերի ժողովածու 9 հատորով, հ. 8, Երևան, «Գիտություն», 2016, 711 էջ: