ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը հիմնադրվել է 1943 թ-ին: Ինստիտուտում գործել են տարբեր բաժիններ, այդ թվում՝ Արտասահմանյան գրականության բաժինը, որը ղեկավարել են բ.գ.դ. Սալոմե Արեշյանը (1955-1966 թթ.), Սերգեյ Դարոնյանը (1966-1978), բ.գ.դ, պրոֆեսոր Գուրգեն Հովնանը (1978 -2000), բ.գ.դ. Ելենա Ալեքսանյանը (2000 – 2008), բ.գ.դ, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը (2009-2020): 2021թվականից բաժինը ղեկավարում է բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Բեջանյանը: 

2021թվականից բաժինը վերանվանվել է Արտասահմանյան գրականության, գրական կապերի և գրականության բաժին: 

Այս տարիների ընթացքում բաժնում կատարվել են զանազան աշխատանքներ, այդ թվում՝ ուսումնասիրություններ ռուս գրականության պատմության, արտասահմանյան գրականության, համեմատական գրականագիտության, թարգմանության տեսության և պատմության ոլորտներում, տպագրվել են մենագրություններ, ժողովածուներ, հոդվածներ, կազմակերպվել են հանրապետական և միջազգային գիտաժողովներ, կլոր սեղաններ, սեմինարներ, ատենախոսությունների պաշպանություններ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ և արտասահմանյան գրականության 003 մասնագիտական խորհրդում: Անցկացվում են նաև ատենախոսությունների քննարկումներ, տրամադրվում գրախոսություններ, արտաքին կարծիքներ:

Այժմ բաժնում ուսումնասիրվում են բազմաբնույթ թեմաներ համեմատական գրականագիտության, գրականության տեսության, տաղաչափության և այլ գիտակարգերի ժամանակակից հարցադրումների և հարացույցների վերաբերյալ: Բաժնում նույնպես մեծ ուշադրություն են դարձնում ժամանակակից գրականությանը, գրական-տեքստային նոր մոտեցումներին, գրական խառը ձևերին: Առանցքային ՛խնդիրներից է համեմատական գրականագիտության ռազմավարությունը: 

Կատարվում են նաև միջգիտակարգային թեմաներով ուսումնասիրություններ, օրինակ՝ փիլիսոփայությանը, հոգեբանությանը, լեզվաբանությանը, պատմությանն առնչվող հարցադրումներով, մասնավորապես, գրականությունը համադրվում է կինոյի, հոգեբանության և հոգեվերլուծության հետ, քննվում են դրանց ազդեցություններն ու փոխազդեցությունները:

Այժմ բաժինն ունի 10 աշխատակից՝

  1. Բեջանյան Քրիստինե Հենրիկիբաժնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ
  2. Էդոյան Հենրիկ Անտոնիբ.գ.դ, պրոֆեսոր, առաջատար գիտաշխատող
  3. Կարագյոզյան Գոհար Լևոնի բ.գ.թ., ավագ գիտաշխատող
  4. Նավասարդյան Վահան Սուրենիբ.գ.թ, դոցենտ, գիտաշխատող
  5. Հայրյան Զարուհի Գևորգի – բ.գ.թ, դոցենտ, առաջատար գիտաշխատող
  6. Մուսայելյան Հովիկ Գաստելլոյիբ.գ.դ., գիտաշխատող
  7. Արսենյան Վահե Արամի – բ.գ.թ., դոցենտ, գիտաշխատող
  8. Գասպարյան Լուիզա Արեգիբ.գ.թ., գիտաշխատող
  9. Սողոյան Աստղիկ Վալերիանիբ.գ.թ., գիտաշխատող
  10. Հովհաննիսյան Քրիստինե Բանդիկի – կրտսեր գիտաշխատող