Ծննդյան օր, ամիս, տարի 14. 11.1979 թ.

ՀՀ, ք. Երևան

arqmenik@gmail.com

arkmeniknikoghosyan@litinst.sci.am

Ամուսնացած է, ունի երկու երեխա

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2003-2006թթ. ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, ասպիրանտուրա (թեկնածուական ատենախոսության թեման՝ «Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ», պաշտպանել է 2008թ-ին և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան)

1997-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում՝ ավարտելով նախ՝ բակալավրիատը, ապա՝ մագիստրատուրան:

1985-1997 թթ. Սովորել է Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի միջնակարգ դպրոցում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2002-ից դասախոսել է Հայաստանի տարբեր մասնավոր բուհերում, մասնավորապես՝ Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտում, Երևանի Մաշտոցի անվան համալսարանում:

2004-2005թթ․ աշխատել է ՀԳՄ «Գրական թերթում»՝ որպես գրաքննադատության բաժնի վարիչ:

2008 թ. հունվարից մինչ օրս  աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ հին և միջնադարյան գրականության բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող:

2011-ից «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրն է:

ԱՅԼ

2005-2015 թթ. եղել է Հայաստանի գրողների միության երիտասարդական բաժանմունքի նախագահ:

2007-ից Հայաստանի գրողների միության անդամ է, եղել է ՀԳՄ նախագահության ու վարչության անդամ:

Ընկերների և գրական համախոհների հետ հիմնադրել է «Գրանիշ» գրական կայքը (2011), մասնակցել է ՀԳՄ «Գրեթերթ» պարբերականի հիմնադրման աշխատանքներին (2005):

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայերեն, ռուսերեն, գերմաներեն

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

MS WINDOWS, MS Office User (MS Word, MS Excel, MS PowerPoint), Internet User (WEB-MAIL, SKYPE, որոնողական համակարգեր), Adobe Reader

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ

Մասնագիտացումն է հայ պատմագրությունը, սակայն մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է և ներառում է հայ նոր, նորագույն, արդի գրականությունը, գրական քննադատությունը, տեքստաբանությունն ու խմբագրական գործը:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (կոչումներ, պարգևներ, մրցանակներ, գրանտներ և այլն)

2012 – «Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ» մենագրության համար արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի մրցանակին:

2013 – «Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ» մենագրության համար արժանացել է ՀՀ ԳԱԱ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության մրցանակին՝ «Լավագույն գիտական աշխատանք» անվանակարգում:

2017 – արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի՝ գրականության զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Մասնակցել է հանրապետական և միջազգային 20-ից ավել գիտաժողովների: Արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի ու պատվոգրերի:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

ա) մենագրություն, հոդվածների ժողովածու

  1. Գրառումներ ընթացքից, Երևան, «Վան Արյան», 2007, 132 էջ:
  2. Առաքել Դավրիժեցու Պատմությունը իբրև գրական երկ, Երևան, «Անտարես», 2012, 168 էջ: https://digilib.aua.am/book/2053/%D4%B1%D5%BC%D5%A1%D6%84%D5%A5%D5%AC%20%D4%B4%D5%A1%D6%82%D6%80%D5%AB%D5%AA%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%20%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB%D6%82%D5%B6%D5%B6%20%D5%AB%D5%A2%D6%80%D5%A5%D6%82%20%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%A5%D6%80%D5%AF
  3. Խոսքի տարածություն, Երևան, «Անտարես», 2015, 310 էջ:
  4. Չարենց: Երեք ուսումնասիրություն, Երևան, «Անտարես», 2022, 96 էջ:

բ) դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ

  1. Արքմենիկ Նիկողոսյան, Արսեն Վարդանյան, Գրականություն: Հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի դասագիրք, Երևան, «Անտարես», 2021, 224 էջ:

ՀՈԴՎԱԾՆԵՐ ԳԻՏԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԵՐՈՒՄ

  1. Քննադատության ճգնաժամն ու վերընթացի ճիգը, «Գրականագիտական հանդես», 2004, Բ, էջ 122-137: https://arar.sci.am/dlibra/publication/215907/edition/196691/content
  2. Կարդալով իբրև ուրվագիծ…, «Գարուն», 2005, 5, էջ 88-89: https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Garun1967/2005/5_ocr.pdf
  3. Միայն թե մեղեդին չլքի, «Գարուն», 2005, 11-12, էջ 67-68: https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Garun1967/2005/11-12_ocr.pdf
  4. Աստվածաշնչյան ինտերտեքստը Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատության կառուցվածքում, «Գրականագիտական հանդես», 2006, Ա (Ե), էջ 101-106: https://arar.sci.am/dlibra/publication/215991/edition/196765/content
  5. Թուղթը Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատության կառուցվածքում, «Գարուն», 2006, 7-8, էջ 125-128: https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Garun1967/2006/7-8_ocr.pdf
  6. Հակոբ Սիրունու ինքնակենսագրական նոթերը, Գրականագիտական հանդես, 2006, Բ (Զ), էջ 247-252:
  7. Ներտեքստային կառուցվածքային միավորները Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունում, «Գրականագիտական հանդես», 2007, Ա-Բ, էջ 11-21: https://arar.sci.am/dlibra/publication/216025/edition/196792/content
  8. Զրույցը Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատության կառուցվածքում, «Գարուն», 2007, 7-8, էջ 90-92: https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Garun1967/2007/7-8_ocr.pdf
  9. Մասին և արտացոլում, հոռետեսություն և լավատեսություն (Հովհաննես Թումանյանի բանաստեղծության օրինակով), «Բագին», Բեյրութ, 2009, 4, էջ 8-14: https://pakine.net/archives/6979
  10. Վկայաբանությունն ու վարքը Առաքել Դավրիժեցու «Գիրք Պատմութեանց» աշխատության կառուցվածքում, «Գրականագիտական հանդես», 2009, Ա-Բ, թիվ 49-58: https://arar.sci.am/dlibra/publication/216072/edition/196834/content
  11. Աստվածաշնչյան հղումների բնույթը հայ պատմագրության մեջ, «Ազգային գաղափար», 2011, 1, էջ 34-39:
  12. Հովհաննես Գրիգորյանի պոեզիան (նոթագրումներ մենագրության համար), «Միհր», 2011, 5, էջ 64-75:
  13. Կեցություն, հոգեբանություն, գրականություն (Հայաստանի անկախության 20 տարին և հայ գրականությունը),  «Գրականագիտական հանդես», 2012, ԺԳ, էջ 81-86: https://arar.sci.am/dlibra/publication/216167/edition/196921/content
  14. Бытие, психология, творчество. Два десятилетия независимости Армении и армянская литература, «Знамя», 2015, 11, էջ 61-71: https://magazines.gorky.media/znamia/2015/11/bytie-psihologiya-tvorchestvo.html
  15. Առակի ժանրային յուրահատկությունները հայ գրականության մեջ, «Դպրատուն», Ստեփանակերտ, 2016, 1 (4), էջ 29-36: https://arar.sci.am/dlibra/publication/344002/edition/316917/content
  16. Բանահյուսական կառուցվածքային տարրերը Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն հայոց» աշխատության մեջ, «Գրականագիտական հանդես», 2019, 2 (ԺԹ), էջ 25-33: https://arar.sci.am/dlibra/publication/216484/edition/197203/content
  17. Հինգերորդ դարի հայ պատմական արձակը, «Դպրատուն», Ստեփանակերտ, 2019, 2(8), էջ 50-64:
  18. Հենրիկ Էդոյեանի Յետգրութիւնը, «Բագին», Բեյրութ, 2019, 1, էջ 79-81: https://pakine.net/archives/1615
  19. Մի վրիպակի հետքերով, «Գրականագիտական հանդես», 2020, Ի 1, էջ 176-180: https://arar.sci.am/dlibra/publication/285416/edition/262065/content
  20. Չպատմելոի մեղքը (Անրի Գրիգորյանի «Դմբո Ջոյս» ժողովածուի առիթով), «Դպրատուն», Ստեփանակերտ, 2020, 1(9), էջ 49-53: https://arar.sci.am/dlibra/publication/343503/edition/316366/content
  21. Ուշ միջնադարի հայ պատմագրությունը Հ. Ղ. Ալիշանի գնահատմամբ, «Բազմավէպ», Վենետիկ, 2020, 3-4, էջ 230-234: https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Bazmavep/2020(3-4)_ocr.pdf
  22. Եղիշե Չարենցին վերագրվող մի բանաստեղծության մասին, «Գրականագիտական հանդես», 2021, 2, էջ 183-189: https://arar.sci.am/dlibra/publication/323326/edition/296393/content
  23. Աբրահամ Երևանցին և նրա «Պատմութիւն պատերազմացն» երկը, «Դպրատուն», Ստեփանակերտ, 2022, 1, էջ 44-53: https://arar.sci.am/dlibra/publication/343668/edition/316550/content
  24. Ազատություն և հոգեվարք (Հարցարանն իբրև ընթացիկ գրականության արժևորման փորձ), «Հայագիտական հանդես», 2022, 2 (56), էջ 77-84: https://aspu.am/website/images/journal/Hayagitakan%20handes%202%2056%202022.pdf
  25. Արևմտահայ բանաստեղծությունը Վլադիմիր Կիրակոսյանի գնահատմամբ, «Դպրատուն», Ստեփանակերտ, 2022, 2, էջ 33-37: https://arar.sci.am/dlibra/publication/375341/edition/346190/content
  26. 1930-ականների գրական կյանքն ու դեմքերը անկախության շրջանի բանավեճերում (Երկու ուրվագիծ), «Դպրատուն», Ստեփանակերտ, 2023, 1, էջ 45-51:

ՀՈԴՎԱԾՆԵՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐՈՒՄ

  1. Հովհաննես Գրիգորյանի հայրեներգությունը, «Ազգ և ժառանգություն. համահայկական երիտասարդական գիտաժողովի նյութեր, Ստեփանակերտ,  2006, էջ 117-121: https://artsakhlib.am/2020/09/18/%d5%b0%d5%b8%d5%be%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d5%bd-%d5%a3%d6%80%d5%ab%d5%a3%d5%b8%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/
  2. Հակոբ Օշականի ֆենոմենը, «Հակոբ Օշական. գիտաժողովի նյութեր», Երևան, 2011, էջ 79-83:
  3. Անտիպ Իսահակյանը, «Ավետիք Իսահակյան. Գիտական ընթերցումներ», Երևան, 2012, էջ 121-132:
  4. Գրքի ֆենոմենն իբրև շրջափուլաստեղծ գործոն Եղիշե Չարենցի պոեզիայում, «Հայ գիրքը և հայ գրականությունը», Երևան, 2013, էջ 170-185:
  5. Արդի հայ արձակը քննադատության գնահատմամբ, «Ժամանակակից հայ արձակի պրոբլեմները», Երևան, 2013, էջ 208-218:
  6. Ազգային պետականության հոգևոր-բարոյական կառուցվածքը «Գիրք ճանապարհի» ժողովածուում, Չարենցյան ընթերցումներ – 10, Երևան, 2017, էջ 311-342: http://publishing.ysu.am/files/Charentsyan_yntertsumner.pdf
  7. Քյառթուի կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում, «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ», Երևան, 2017, էջ 201-223 (համահեղինակ Աշոտ Գաբրիելյան): https://haygirk.nla.am/upload/1941-/handurjogh_grakan_2017.pdf
  8. Թմկաբերդի առման երկու տարբերակ, Հովհաննես Թումանյան – 150 (Հոբելյանական գիտաժողովի նյութերի ժողովածու), Երևան, 2020, էջ 390-408:
  9. Ուշ միջնադարի հայ պատմագրությունը Հ. Ղ. Ալիշանի գնահատմամբ, «Հայր Ղևոնդ Ալիշան-200», հոբելյանական գիտական նստաշրջանի զեկուցումների ժողովածու, Երևան, 2021, էջ 113-117: