Հայ նոր գրականության պատմության բաժինը ձևավորվել է Գրականության ինստիտուտի ստեղծման հետ՝ 1943թ-ին: Բաժնի վարիչներ են եղել բանասիրական գիտությունների դոկտոր Ասատուր Ասատրյանը (1943-1953թթ), արվեստագիտության դոկտոր Գառնիկ Ստեփանյանը (1953-1954թթ), ակադեմիկոս, բանասիրության գիտությունների դոկտոր Արտաշես Կարինյանը (1954-1955թթ), բանասիրության գիտությունների դոկտոր Արամ Ինճիկյանը (1955-1958թթ), բանասիրության գիտությունների դոկտոր, ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Ներսեսի Սարինյանը (1958-2016թթ):
Հայ նոր գրականության բաժնի աշխատանքներն ուղղված են հայ դասական գրականության պատմության պարբերացման, զարգացման օրինաչափությունների, գրական ուղղությունների ու դպրոցների, գրականագիտության մեթոդաբանության ու տեսության, հայ դասականների ստեղծագործության գիտական մեկնաբանության հարցերին: Մանրամասն այստեղ
2016թ-ից մինչ օրս բաժինը ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Ալեքսանդրի Մարգարյանը:
Բաժնի ներկայիս աշխատակիցները
Մարգարյան Սիրանուշ Ալեքսանդրի – բաժնի վարիչ բ.գ.թ., դոցենտ
Դեմիրճյան Պետրոս Հակոբի – բ.գ.դ., առաջատար գիտաշխատող
Խաչատրյան Թադևոս Արշավիրի – բ.գ.թ., գիտաշխատող
Սարգսյան Նառա Ղարիբի – բ.գ.թ., գիտաշխատող
Ալեքսանյան Արամ Գարսևանի – բ.գ.թ., գիտաշխատող
Փարսադանյան Սիրանուշ Հովիկի – բ.գ.թ., կրտսեր գիտաշխատող