Հարգելի՛ գործընկերներ

Ս.թ. սեպտեմբերի 12-ին` ժամը 14:00, տեղի կունենա Նիկոլ Աղբալյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի շնորհանդեսը։

Հատորը հրատարակության է պատրաստվել ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում
և լույս է տեսել Համազգային հայ կրթական և մշակութային միության հովանավորությամբ։

Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, երրորդ հարկ, դահլիճ:
Մուտքն ազատ է: Սիրով հրավիրում ենք:

Հարգանքով՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենություն