Գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության ուսումնասիրության բաժինը ստեղծվել է 2009 թվականին: Ստեղծման ժամանակից բաժինը զբաղվում է Սփյուռքի գրականության համապարփակ ուսումնասիրմամբ: Աշխատանքներ են տարվում սփյուռքահայ գրողների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ: Բաժինը պարբերաբար քննարկումներ է հրավիրում Սփյուռքի գրականության թեմաներով, գրավոր կարծիքներ է տալիս տարբեր ատենախոսությունների վերաբերյալ, նրա անդամները մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովների, հրապարակում բազմաթիվ հոդվածներ տեղական և արտասահմանյան պարբերականներում:
Սփյուռքահայ գրականության ուսումնասիրության բաժինը մասնակցում է նաև «Հայ գրականության պատմության» 5-րդ և 6-րդ հատորների կազմման աշխատանքներին:
2010 թվականից հրատարակել է «Գրական Սփյուռք» տարեգիրքը՝ 9 հատորով:
Բաժինը զբաղվում է Սփյուռքի հանրագիտարանի հոդվածների հավաքագրման, խմբագրման և սրբագրման աշխատանքներով:
Սփյուռքահայ գրականության ուսումնասիրության բաժնի վարիչ է եղել բ.գ.թ. Հրաչյա Սարիբեկյանը (2009-2019թթ) և բաժնի վարիչի ժ/պ՝ բ.գ.դ. Մարգարիտ Խաչատրյանը (2019-2020թթ): 2021 թ.-ից բաժինը ղեկավարում է բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը: Բաժնի աշխատակիցներն են բ.գ.դ. Մարգարիտ Խաչատրյանը, բ.գ.թ. Հրաչյա Սարիբեկյանը, բ.գ.թ., դոցենտ Նաիրա Բալայանը, բ.գ.թ., դոցենտ Նաիրա Համբարձումյանը և Արամ Խաչատրյանը:
Բաժնի ներկայիս աշխատակիցները
Ավանեսյան Արմեն Ավանեսի – բաժնի վարիչ, բ.գ.թ.
Խաչատրյան Մարգարիտա Մամիկոնի – բ.գ.դ., ավագ գիտաշխատող
Բալայան Նաիրա Մելսիկի – բ,գ,թ., դոցենտ, ավագ գիտաշխատող
Համբարձումյան Նաիրա Վալերիկի – բ.գ.թ., դոցենտ, ավագ գիտաշխատող
Սարիբեկյան Հրաչյա Հարությունի – բ.գ.թ., ավագ գիտաշխատող
Խաչատրյան Արամ Աշոտի – կրտսեր գիտաշխատող