Ծննդյան օր, ամիս, տարի – 22.06.1973 թ.

ՀՀ, ք. Երևան

ana_hak@mail.ru, anahithakobyan@litinst.sci.am

Ամուսնացած է, ունի մեկ երեխա

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2011-2013 – ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, հայցորդ (թեկնածուական ատենախոսության թեման՝ «Խաչատուր Աբովյանի կյանքի և ստեղծագործության երևանյան շրջանը (1843-1848)», պաշտպանել է 2013-ին և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում)

1990-1995 – Երևանի պետական համալսարան, Բանասիրության ֆակուլտետ, Հայոց լեզու և գրականություն մասնագիտություն 

1980-1990 – Երևանի ՆԿԿրուպսկայայի (այժմ՝ Նիկոլ Աղբալյանի) անվան թիվ19 միջնակարգ դպրոց

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1995-ից առ այսօր – ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տեքստաբանության բաժնի գիտաշխատող 

2013-ից – ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող

1995 թ հոկտեմբերից – ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

MS WINDOWS, MS Office User (MS Word, MS Excel, MS PowerPoint), Internet User (WEB-MAIL, SKYPE, որոնողական համակարգեր), Adobe Reader

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ

Բնագրագիտական աշխատանքին զուգահեռ՝ երկար տարիներ զբաղվում է Խաչատուր Աբովյանի կյանքի և ստեղծագործության հետազոտության խնդիրներով՝ հրատարակության պատրաստելով մեծ լուսավորչի կյանքի և գործունեության տարեգրության ստվար հատորները։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում են նաև հայ հոգևոր և նյութական մշակույթի, հայ-գերմանական առնչությունների պատմության հարցերը։  

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (կոչումներ, պարգևներ, մրցանակներ, գրանտներ և այլն)

2007-2010 MediaStyle հրատարակչական ընկերության լեզվաոճական խմբագիր։

Մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովների:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

ա) մենագրություն

  1. «Միքայել Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու վեց հատորով, հատոր 6», Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 1997, 662 էջ (բնագրի պատրաստում՝ աշխատակցությամբ Պ. Հակոբյանի, Ս. Դարոնյանի, Ա. Ինճիկյանի): («Զանազան երկեր և պատառիկներ, Նամակներ, Խնդրագրեր, Վավերագրեր» բաժիններ՝ Ա. Հակոբյան)։
  2. «Գալուստ Տեր-Մկրտչյան, Հայագիտական ուսումնասիրություններ, Գիրք Բ» (բնագրի պատրաստում՝ աշխատակցությամբ Պ. Հակոբյանի), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1998, 816 էջ: (Նամականի, Ծանոթագրություններ, Ցանկեր՝ Ա. Հակոբյան)։ 
  3. «Պիոն Հակոբյան, Հայագիտական ուսումնասիրություններ», Երևան, 2003, 492 էջ։ (Բնագրի պատրաստում, Ցանկեր՝ Ա. Հակոբյանի)։
  4. «Պիոն Հակոբյան, Ախլցխան XII-XIX դարերում», Երևան, 2016, 280 էջ: Բնագրի պատրաստում, (Առաջաբան, Ցանկեր՝ Ա. Հակոբյան)։ 

բ) դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ

ՀՈԴՎԱԾՆԵՐ

  1. «Մատանին՝ որպես առաջնային խորհրդանիշ (Խ Աբովյանի «Կարլոսի Մեծի ջահելության սերը» և Ջ Թոլքիենի «Մատանիների տիրակալը» ստեղծագործությունների համեմատական ուսումնասիրությունը)», էջ 57-69։- «Գիտելիք և խորհրդանիշ, հավատալիք և սովորույթ», Միջազգային առաջին գիտաժողովի հոդվածների ժողովածու, Երևան, «Գիտություն» հրատ, 2006, 284 էջ։
  2. «Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավթի» արևմտաեվրոպական մի զուգահեռ», էջ 81-91։- «Գիտելիք և խորհրդանիշ, հավատալիք և սովորույթ», Միջազգային երկրորդ գիտաժողովի հոդվածների ժողովածու, Երևան, «Նշանակ» հրատ, 2007, 336 էջ:
  3. «Խաչատուր Աբովյանի առնչությունները Հայաստան այցելած եվրոպական գիտնականների հետ (1843-1848 թթ.)»:- «Պատմաբանասիրական հանդես», 2012, №1, էջ 123-132: https://arar.sci.am/dlibra/publication/193558/edition/175886
  4. «Աբովյանն ու իր աշակերտները նրա կյանքի և գործունեության երևանյան շրջանում (1843-1848 թթ.)»:- «Գարուն», 2013, №3-4, էջ 126-133: https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Garun1967/2013/3-4_ocr.pdf
  5. «Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունների հրատարակությունները», էջ 39-54:- «Հայ գիրքը և հայ գրականությունը», հանրապետական գիտաժողովի հոդվածների ժողովածու, Երևան, «Գասպրինտ» հրատ., 2013, 208 էջ:
  6. «Խմբագրության կողմից», էջ III-VII։- Պիոն Հակոբյան, Ախլցխան XII-XIX դարերում, Երևան, 2016, 280 էջ (Առաջաբան)։
  7. «Հակոբյան Պիոն Հովսեփի», էջ 939-940:- Հովհաննես Թումանյան հանրագիտարան, «Անձնանուններ» բաժին, Երևան, 2020, 1224 էջ։
  8. «Ուսումնական գրականության և դիդակտիկ պարագաների շտեմարանի ստեղծումը Խաչատուր Աբովյանի կողմից (Երևանի գավառական դպրոց, 1843-1848 թթ.)»:- Գրականագիտական հանդես, ԻԲ, Երևան, 2021, №1, էջ 189-201: https://arar.sci.am/dlibra/publication/297911/edition/273355
  9. «Խաչատուր Աբովյանի «Քրդեր և եզիդիներ» ուսումնասիրության ստեղծման իրական շարժառիթները»։- Գրականագիտական հանդես, ԻԵ, Երևան, 2022, №2, էջ 199-212: http://litinst.sci.am/am/Book/2022/Grakanagitakan-2022-2.pdf

ԽՄԲԱԳՐՎԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ