ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

2025-2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա առկա ուսուցմամբ ընդունելության մասնագիտական քննությունների ժամանակացույց https://litinst.sci.am/wp-content/uploads/2025/06/ժամանակացույց-.2025.doc

Ավետիք Իսահակյան-150

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՌԳԱ Ա. Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը (Հայ բանասիրության ֆակուլտետ), Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը (Երևան), ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են ձեզ մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին։

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Գիտաժողովի թեմատիկ հիմնական ուղղություններն են՝

• Ավետիք Իսահակյանի գեղարվեստական ժառանգությունը հայ և համաշխարհային գրականության համատեքստում,

• Ավետիք Իսահակյանի քննադատական, հրապարակախոսական ժառանգությունը,

• Ավետիք Իսահակյանի նամականին և օրագրությունը,

• Ավետիք Իսահակյանի հասարակական-քաղաքական գործունեությունը,

• Ավետիք Իսահակյանը արվեստում,

• Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների թարգմանությունները,

• Ավետիք Իսահակյանի ստեղծագործության գրական առնչությունները և ազդեցությունները:

Գիտաժողովը տեղի կունենա 2025 թ. հոկտեմբերի 22-24-ը Երևանում, հոկտեմբերի 25-ին` Գյումրիում։

Հարգանքով՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենություն

Մյուս մանրամասները հետևյալ հղումներով՝

https://docs.google.com/document/d/1pGbOhrQBapScaSZggRDwgXEaB0GzmQyg/edit?fbclid=IwY2xjawK5XmlleHRuA2FlbQIxMABicmlkETFkSXVsV3QwaFRtMGhwYWdEAR42S9bBsFVSpTmSsbZfHXTA91fVHhuVCxaPG5Hae0aTpUWmZeFgDzhZ48ESug_aem_7SUPFctnTgT_XHJzuTf8bg&pli=1&tab=t.0#heading=h.tfdyh5siptd5

https://docs.google.com/document/d/1NWHchbWr7POGZJO_GXLQzIfUTdyBO0CI/edit?fbclid=IwY2xjawK5XrlleHRuA2FlbQIxMABicmlkETFkSXVsV3QwaFRtMGhwYWdEAR5wGjslnrGv1SbYk0v7CdGmkXHjEZWrTkAzwVV_4lvyb4vNEMLRXrFGcnd_RQ_aem_A-3qxeMDlgBVc5OfH6Y2FA&tab=t.0

https://docs.google.com/document/d/17WzrHGOt8tAyoYjMiVmJ3Uz0bY7_2AZj/edit?fbclid=IwY2xjawK5XtRleHRuA2FlbQIxMABicmlkETFkSXVsV3QwaFRtMGhwYWdEAR4ZyjuOmMk8rSwmstH_8VSFmXJndGEgprM1JVIkjOmzCGvfX89vPg5H1Xeovw_aem_fEZizIJZFyaqoncZx3QDSg&tab=t.0

h

h

o

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի N 674-Ն որոշմամբ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտին հատկացվել են 2025-2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության հետևյալ տեղերը՝

Ժ.01.01 Հայ միջնադարյան և նոր գրականություն 1

Ժ.01.02 Նորագույն շրջանի հայ գրականություն 1

Ժ.01.07 Արտասահմանյան գրականություն 1

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է 2025-2026 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն` առկա ուսուցմամբ, անվճար հիմունքով վերոնշյյալ մասնագիտություններով:

Դիմումներն ընդունվում են ս.թ. հունիսի 2-ից մինչև հունիսի 27-ը ներառյալ (ժ.10.00-16.00):

Դիմումները և կից փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (Մ.Բաղրամյան 24դ, 10-րդ հարկ) ասպիրանտուրայի բաժին:

Ընդունելության քննությունը մասնագիտական առարկայից տեղի կունենա հուլիսի 2 -ից մինչև հուլիսի 11-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել https://www.isec.am կամ զանգահարել 060-62-36-01 հեռախոսահամարով: Կամ ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/1aQm6uY1M0VFk6yVPZgxIV8GT15dsteJf/view?fbclid=IwY2xjawKutrRleHRuA2FlbQIxMABicmlkETFkSXVsV3QwaFRtMGhwYWdEAR5yQ0vNIraiJTSp-asX6IA0FR5NcGnZBzTZC_5TbRMrlLKvOkQMu56M4iKb6g_aem_UEpVVniSe9AIDmK_EiijYA

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ-100

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Պարույր Սևակ-100

Միջազգային գիտաժողով «Գրական ուղղությունները և դպրոցները համաշխարհային դասական գրականությանև ազգային գրականությունների համատեքստում (վաղ կլասիցիզմից մինչ 20-րդ դարի 20-ական թվականներ). տիպաբանությունը, ընդհանրություններն ու առանձնահատկությունները» խորագրով