ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտը, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետը և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը համատեղ կազմակերպում են հայագիտական հանրապետական գիտաժողով՝ նվիրված Խաչատուր Աբովյանի անհետացման 175-րդ տարելիցին: Զեկուցումների թեմատիկ ուղղություններն են՝

  • Աբովյանի կյանքը և գործունեությունը
  • Աբովյանի գրական ժառանգությունը և մերօրյա ընկալումը
  • Աբովյանը և արվեստը
  • Աբովյանը և հետագա շրջանի հայ գրականությունը
  • Աբովյանը քննադատական մտքի գնահատությամբ
  • Աբովյանի անհետացման վարկածները

Գիտաժողովն անցկացվելու է 2023թ. հոկտեմբերի 3, 4, 5-ին Երևանում.