Հեռակա ասպիրանտուրա 2026/2027
ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի N 826-Ն որոշմամբ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտին հատկացվել է 2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրա ընդունելության հետևյալ տեղը՝
| Դասիչ | Մասնագիտություն | Հեռակա |
| Ժ.01.02 | Նորագույն շրջանի հայ գրականություն |
1 |
Փաստաթղթերը ընդունվում են ս․թ․ օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ (ժ.10.00-16.00)։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ (հասցե՝ Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, 3-րդ հարկ, հեռ.՝ (+374 10) 563254, 093 541991, Էլ-փոստ՝ litinst@sci.am)։
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
- բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
- օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ).
TOEFL iBT քննության նոր գնահատման համակարգով անհրաժեշտ նվազագույն միավոր է ընդունվում 2,5-ը։
- ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.
- ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).
- քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում)
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ
- անձնագրի և զինվորական գրքույկի պատճենները։
Անձնագրի, զինվորական գրքույկի, բարձրագույն կրթության մասին դիպլոմների բնօրինակները ներկայացվում են:
Ասպիրանտուրայի ընդունելությունը կազմակերպվում է ըստ ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված կարգի։
Ընդունելության մասնագիտական քննությունը տեղի կունենա հետևյալ ժամանակացույցով՝
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրա ընդունելության մասնագիտական քննության
| Հ/հ | Դասիչը | Մասնագիտությունը | Քննության անցկացման օրը, ժամը, վայրը |
|
|
Ժ.01.02
|
Նորագույն շրջանի հայ գրականություն
|
18.09. 2026թ.
Ժամը՝ 13:00 Ք. Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, 3-րդ հարկ, N 33 սենյակ |
