Եղիշե Չարենցի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական նոր հրատարակություն. հատոր 1

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Եղիշե Չարենցի տուն-թանգարանը նախաձեռնել են Եղիշե Չարենցի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական նոր հրատարակությունը՝ 13 հատորով: Օրերս լույս է տեսել ժողովածուի 1-ին հատորը:

Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողով

Սույն թվականի նոյեմբերի 15-ին և 16-ին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ երտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովը, որ կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը: Նա ասաց, որ այս նախաձեռնության նպատակն է բացահայտել երիտասարդ գրականագետներին, նրանց գիտական կարողությունները, ճանապարհ հարթել արգասավոր գործունեության համար: […]

Էդվարդ Ջրբաշյան – 100

ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, սույն թվականի նոյեմբերի 8-10-ին կազմակերպել էին հանրապետական հոբելյանական եռօրյա գիտաժողով՝ նվիրված մեծավաստակ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակին։ Գիտական նստաշրջանի բացումը տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց […]