Հայ հին և միջնադարյան գրականության բաժինը ստեղծվել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հիմնադրման սկզբից:
Բաժնի վարիչներ են եղել բ.գ.դ., պրոֆ., ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ Խորեն Սարգսի Սարգսյանը (1947-1970թթ.), բ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վաչե Սմբատի Նալբանդյանը (1970-1977թթ.), բ.գ.դ. Մայիս Թադևոսի Ավդալբեկյանը (1977-1983թթ.), Վարագ Սենիկի Ներսիսյան, բ.գ.դ. (1984-2009թթ.), բ.գ.դ. Վարդան Գևորգի Դևրիկյանը, (2009-2023թթ.):
1944 թ. Լույս է տեսել ԳԱԱ հիմնադիր անդամ ակադեմիկոս Մ. Աբեղյանի անվան «Հայոց հին գրականության պատմության» I հատորը, 1946թ.՝ II հատորը: Աշխատությունը, որ առ այսօր ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում է, ձևավորեց բաժնի գիտահետազոտական գործունեության ուղղությունները՝
- հայ միջնադարյան գրական հուշարձանների քննական բնագրերի պատրաստում և հրատարակում
- հայ մատենագիրների կյանքին և գրական ժառանգությանը նվիրված գրականագիտական ուսումնասիրություններ և արժևորումներ.
- հայ միջնադարյան գրականության ժանրերին նվիրված ուսումնասիրություններ:
Շարունակելով աշխատանքները նույն ուղղություններով՝ բաժինը իրականացնում է հետազոտական նոր ծրագրեր՝ «Հայոց Արևելից կողմանց» գրականության հարցերը և ադրբեջանական աղվանագիտության կեղծիքների հերքում (կատ.՝ բ.գ.դ., պրոֆ. Վ. Եղիազարյան),
«Հայ միջնադարյան գրականության հանրահռչակման խնդիրները 20-րդ դարասկզբին» (կատ.՝ բ.գ.դ., դոց. Ս. Հովհաննիսյան)
«Հայ գրականության պատմության» ակադեմիական վեցհատորյակի I և II հատորների պատրաստում և հրատարակում:
Բաժնի ներկայիս աշխատակիցները
- Որսկանյան Հերիքնազ Վանիկի – բաժնի վարիչի ժ/պ, բ.գ.թ.
- Մուշեղյան Ալբերտ Վարազդատի – բ.գ.դ., առաջատար գիտաշխատող
- Հովհաննիսյան Սուսաննա Գուրգենի – բ.գ.դ., դոցենտ, առաջատար գիտաշխատող
- Նիկողոսյան Արքմենիկ Հրայրի – բ.գ.թ., ավագ գիտաշխատող
- Վարդանյան Լուսինե Յուրիկի – բ.գ.թ., ավագ գիտաշխատող
- Եղիազարյան Վանո Ալբերտի – բ.գ.դ., պրոֆ., գիտաշխատող
- Մելքումյան Քրիստինե Խորենի – կրտսեր գիտաշխատող