ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ՀԱՄԱԺՈՂՈՎ

Երիտասարդ գիտնականների գիտագործնական կոնֆերանս

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը կազմակերպում է երիտասարդ գրականագետների գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված գրականագիտության արդիական խնդիրներին:

Կոնֆերանսը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու երիտասարդ հետազոտողներին ներկայացնելու գրականագիտական ուսումնասիրություններ, քննարկելու գրականագիտության արդիական խնդիրներ և նպաստելու երիտասարդ հետազոտողների համագործակցությանը:

Կոնֆերանսին կարող են մասնակցել բակալավրիատի չորրորդ կուրսի ու մագիստրատուրայի ուսանողներ,
ասպիրանտներ, հայցորդներ և երիտասարդ հետազոտողներ (մինչև 40 տարեկան):

Կոնֆերանսի թեմատիկան ազատ է:

Լավագույն զեկուցումները գրախոսման փուլ անցնելուց հետո կտպագրվեն «Գրականագիտական հանդեսում»:

Կոնֆերանսն անցկացվելու է 2025թ. նոյեմբերի 13-14-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:

Կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է զեկուցման վերնագիրը մինչև 2025 թվականի նոյեմբերի 7-ը ուղարկել astghik.soghoyan1994@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, գիտական աստիճանը, աշխատանքի կամ ուսման վայրը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը:

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հ

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, հրավիրում ենք ձեզ մասնակցելու ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Պետրոս Դեմիրճյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որի շրջանակում տեղի կունենա նաև մեծավաստակ գրականագետի հեղինակած «Եղիա Տեմիրճիպաշյան.Կյանքը և գործը կամ «Միշտ ճամբան փնտռող մարդը պիտի ըլլամ» գրքի շնորհանդեսը։

Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, երրորդ հարկ, դահլիճ։

Մուտքը ազատ է։

Սիրով սպասում ենք։

Տնօրենություն