ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինստիտուտի Սփյուռքահայ գրականության ուսումնասիրության բաժնի վարիչի թափուր տեղի համար

Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման և այդ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 30 հունվարի 2025թ. N102-Ն որոշման՝ մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով՝

1) ունի ինստիտուտում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան  գիտական աստիճան.

2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ.

3) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) համահեղինակել է առնվազն մեկ հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ մենագրություն[1].

4) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներից առնվազն մեկում  հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ:

Գիտական ստորաբաժանման ղեկավարը`

1) ղեկավարում է հետազոտական թեմաները կամ առաջադրանքները, համակարգում է հետազոտությունները կամ մշակումներն իրականացնող խմբի կամ խմբերի գործունեությունը, հետևում է աշխատանքի ընթացքին և համակարգում է համակատարողների աշխատանքները, ապահովում է իր ղեկավարած գիտական ստորաբաժանման բարձր արդյունավետությունը.

2) առաջարկում և հիմնավորում է գիտական հետազոտությունների նոր ուղղությունները, ներկայացնում է առաջարկություններ հետազոտական աշխատանքների նախագծերի և ծրագրերի վերաբերյալ, կազմակերպում է նախագծերի մշակումը և պատշաճ ներկայացումը.

3) կազմում է համալիր հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը, ինչպես նաև կազմակերպում է այդ հետազոտությունների համար անհրաժեշտ ռեսուրսների գույքագրումը և ձեռքբերումը: Անհրաժեշտության դեպքում, ապահովում է այլ կազմակերպությունների (այդ թվում՝ օտարերկրյա պետությունների) հետ աշխատանքը.

4) պատասխանատու է գիտական արդյունքների ամփոփման և միջազգային պարբերականներում հրատարակման, ինչպես նաև գիտական հարթակներում արդյունքների ներկայացումը կազմակերպելու համար, ունի ակտիվ գործնական կապեր և համագործակցություն իր ոլորտի միջազգային գործընկերների հետ.

5) կազմակերպում աշխատողների ընտրության, պատրաստման և վերաորակավորման աշխատանքները (վարում է դասընթացներ, սեմինարներ, ղեկավարում հետբուհական աշխատանքներ) և, ըստ անհրաժեշտության, մասնակցում է այդ աշխատանքներին.

6) ըստ անհրաժեշտության, հանդես է գալիս իր մասնագիտությանը համապատասխան ոլորտի շրջանակներում որպես փորձագետ.

7) մասնակցում է կազմակերպության գիտական ուղղությունների քննարկմանը, ինչպես նաև ռազմավարական առաջնահերթությունների մշակմանը.

8) ամփոփում է հետազոտությունների արդյունքները, որոշում է դրանց կիրառության ոլորտները, այդ թվում՝ հանրայնացման տեսանկյունից.

9) առաջնորդում և ղեկավարում է գիտական ստորաբաժանման անձնակազմի գործունեությունը.

10) սահմանում և ղեկավարում է գործառնական և վարչական ընթացակարգերը, պլանավորում և ղեկավարում է ամենօրյա գործառույթները.

11) առաջարկում և հիմնավորում է գիտական հետազոտությունների նոր ուղղությունները, ներկայացնում է առաջարկություններ հետազոտական աշխատանքների նախագծերի և ծրագրերի վերաբերյալ, կազմակերպում է նախագծերի մշակումը և պատշաճ ներկայացումը.

12) ապահովում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, վերահսկում է ծախսերը, հայթայթում և կառավարում է լրացուցիչ ֆինանսները։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում՝ ուղղված ինստիտուտի տնօրենին,

բ) ինքնակենսագրություն,

գ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված,

դ) լուսանկար (2 հատ),

ե) անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները,

զ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

է) գիտական աստիճանը և գիտական կոչումը (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճենները,

ը) հրատարակված գիտական աշխատանքների ցանկը՝ առանձին ներկայացնելով վերջին հինգ տարիներին  տպագրված  ՄԳՇ-ները,

թ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

ժ) բաժնի զարգացման ռազմավարական 5-ամյա ծրագիր:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում (հայտարարությունը հրապարակելու օրվանից) հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ (գիտական քարտուղարին), հեռ. +374 10-56-32-54:

Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

 «Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինստիտուտի Արտասահմանյան գրականության, գրական կապերի և գրականության տեսության բաժնի վարիչի թափուր տեղի համար

Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման և այդ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 30 հունվարի 2025թ. N102-Ն որոշման՝ մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով՝

  1. ունի ինստիտուտում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան  գիտական աստիճան.

2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ.

3) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) համահեղինակել է առնվազն մեկ  հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ մենագրություն[2].

4) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներից առնվազն մեկում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ:

Գիտական ստորաբաժանման ղեկավարը`

1) ղեկավարում է հետազոտական թեմաները կամ առաջադրանքները, համակարգում է հետազոտությունները կամ մշակումներն իրականացնող խմբի կամ խմբերի գործունեությունը, հետևում է աշխատանքի ընթացքին և համակարգում է համակատարողների աշխատանքները, ապահովում է իր ղեկավարած գիտական ստորաբաժանման բարձր արդյունավետությունը.

2) առաջարկում և հիմնավորում է գիտական հետազոտությունների նոր ուղղությունները, ներկայացնում է առաջարկություններ հետազոտական աշխատանքների նախագծերի և ծրագրերի վերաբերյալ, կազմակերպում է նախագծերի մշակումը և պատշաճ ներկայացումը.

3) կազմում է համալիր հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը, ինչպես նաև կազմակերպում է այդ հետազոտությունների համար անհրաժեշտ ռեսուրսների գույքագրումը և ձեռքբերումը: Անհրաժեշտության դեպքում, ապահովում է այլ կազմակերպությունների (այդ թվում՝ օտարերկրյա պետությունների) հետ աշխատանքը.

4) պատասխանատու է գիտական արդյունքների ամփոփման և միջազգային պարբերականներում հրատարակման, ինչպես նաև գիտական հարթակներում արդյունքների ներկայացումը կազմակերպելու համար, ունի ակտիվ գործնական կապեր և համագործակցություն իր ոլորտի միջազգային գործընկերների հետ.

5) կազմակերպում աշխատողների ընտրության, պատրաստման և վերաորակավորման աշխատանքները (վարում է դասընթացներ, սեմինարներ, ղեկավարում հետբուհական աշխատանքներ) և, ըստ անհրաժեշտության, մասնակցում է այդ աշխատանքներին.

6) ըստ անհրաժեշտության, հանդես է գալիս իր մասնագիտությանը համապատասխան ոլորտի շրջանակներում որպես փորձագետ.

7) մասնակցում է կազմակերպության գիտական ուղղությունների քննարկմանը, ինչպես նաև ռազմավարական առաջնահերթությունների մշակմանը.

8) ամփոփում է հետազոտությունների արդյունքները, որոշում է դրանց կիրառության ոլորտները, այդ թվում՝ հանրայնացման տեսանկյունից.

9) առաջնորդում և ղեկավարում է գիտական ստորաբաժանման անձնակազմի գործունեությունը.

10) սահմանում և ղեկավարում է գործառնական և վարչական ընթացակարգերը, պլանավորում և ղեկավարում է ամենօրյա գործառույթները.

11) առաջարկում և հիմնավորում է գիտական հետազոտությունների նոր ուղղությունները, ներկայացնում է առաջարկություններ հետազոտական աշխատանքների նախագծերի և ծրագրերի վերաբերյալ, կազմակերպում է նախագծերի մշակումը և պատշաճ ներկայացումը.

12) ապահովում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, վերահսկում է ծախսերը, հայթայթում և կառավարում է լրացուցիչ ֆինանսները։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում՝ ուղղված ինստիտուտի տնօրենին,

բ) ինքնակենսագրություն,

գ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված,

դ) լուսանկար (2 հատ),

ե) անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները,

զ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

է) գիտական աստիճանը և գիտական կոչումը (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճենները,

ը) հրատարակված գիտական աշխատանքների ցանկը՝ առանձին ներկայացնելով վերջին հինգ տարիներին  տպագրված  ՄԳՇ-ները,

թ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

ժ) բաժնի զարգացման ռազմավարական 5-ամյա ծրագիր:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում (հայտարարությունը հրապարակելու օրվանից) հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ (գիտական քարտուղարին), հեռ. +374 10-56-32-54:

Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

[1] Հրապարակումները պետք է ընդգրկված լինեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Գիտության հղման ընդլայնված ինդեքս (Science Citation Index Expanded (SCIE), Հասարակական գիտությունների հղման ինդեքս (Social Sciences Citation Index (SSCI), Նորահայտ աղբյուրների հղման ինդեքս (Emerging Sources Citation Index (ESCI), Արվեստի և հումանիտար գիտությունների հղման ինդեքս (Arts&Humanities Citation Index (AHCI) կամ Գրքերի հղման ինդեքսի (Book Citation Index) հրատարակիչների ցանկում ներառված հրատարակչությունների հրապարակած գրքի գլուխ կամ հոդված ժողովածուում կամ Սիմագո Ջըրնըլ էնդ Քանթրի Ռենք (SCImago Journal & Country Rank) պորտալի առնվազն չորրորդ քառորդ (Q4), իսկ գիտաժողովի նյութերի դեպքում՝ առնվազն երկրորդ քառորդին (Q2) համարժեք ԷսՋեյԱր (SJR) ինդեքս (SCImago Journal Rank Indicator) ունեցող պարբերականներում։

Մենագրությունը, կոլեկտիվ մենագրությունը կամ գիտական աշխատությունը պետք է ունենան առնվազն հինգ տպագրական մամուլ ծավալ և հրատարակված լինեն Վեբ օֆ Սայնս (Web of Science™) գիտատեղեկատվական հարթակի Գրքերի հղման ինդեքսի (Book Citation Index) հրատարակիչների ցանկում ներառված հրատարակչություններում։

[2] Հրապարակումները պետք է ընդգրկված լինեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Գիտության հղման ընդլայնված ինդեքս (Science Citation Index Expanded (SCIE), Հասարակական գիտությունների հղման ինդեքս (Social Sciences Citation Index (SSCI), Նորահայտ աղբյուրների հղման ինդեքս (Emerging Sources Citation Index (ESCI), Արվեստի և հումանիտար գիտությունների հղման ինդեքս (Arts&Humanities Citation Index (AHCI) կամ Գրքերի հղման ինդեքսի (Book Citation Index) հրատարակիչների ցանկում ներառված հրատարակչությունների հրապարակած գրքի գլուխ կամ հոդված ժողովածուում կամ Սիմագո Ջըրնըլ էնդ Քանթրի Ռենք (SCImago Journal & Country Rank) պորտալի առնվազն չորրորդ քառորդ (Q4), իսկ գիտաժողովի նյութերի դեպքում՝ առնվազն երկրորդ քառորդին (Q2) համարժեք ԷսՋեյԱր (SJR) ինդեքս (SCImago Journal Rank Indicator) ունեցող պարբերականներում։

Մենագրությունը, կոլեկտիվ մենագրությունը կամ գիտական աշխատությունը պետք է ունենան առնվազն հինգ տպագրական մամուլ ծավալ և հրատարակված լինեն Վեբ օֆ Սայնս (Web of Science™) գիտատեղեկատվական հարթակի Գրքերի հղման ինդեքսի (Book Citation Index) հրատարակիչների ցանկում ներառված հրատարակչություններում։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինստիտուտի Հայ նոր գրականության բաժնի ավագ գիտաշխատողի  թափուր տեղի համար (աշխատաժամանակ՝ շաբաթական քսան ժամ)

Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման և «Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 30 հունվարի 2025 թ. N 102-Ն որոշման՝ մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը՝

  1. ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան.
  2. ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն ութ տարվա աշխատանքային ստաժ.
  3. վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է առնվազն մեկ հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ մենագրություն (այն պետք է ունենա առնվազն հինգ տպագրական մամուլ ծավալ և որպես գիրք տեսակի փաստաթուղթ (Book)` ինդեքսավորված լինի Վեբ օֆ Սայնս (Web of Science™) կամ Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում).
  4. վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով ՄԳՇ-ում հրապարակումներից առնվազն մեկում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ա/ դիմում՝ ուղղված ինստիտուտի տնօրենին,

բ/ լուսանկար (2 հատ),

գ/ ինքնակենսագրություն,

դ/ բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

ե/ գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճենը,

զ/ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),

է/ կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված,

ը/ հրատարակված գիտական աշխատանքների ցանկը՝ առանձին ներկայացնելով վերջին հինգ տարիներին  տպագրված  ՄԳՇ-ները,

թ/ անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները,

ժ/ քաղվածք աշխատանքային գրքույկից:

Փաստաթղթերը պետք է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում (հայտարարությունը հրապարակելու օրվանից) հետևյալ հասցեով՝ Երևան, Սուրբ Գր. Լուսավորչի 15, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ (գիտական քարտուղարին), հեռ. 56-32-54:

«Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինստիտուտի Արտասահմանյան գրականության, գրական կապերի և գրականության տեսության բաժնի գիտաշխատողի (Ժ. 01.04-«Գրականության տեսություն» մասնագիտությամբ) թափուր տեղի համար (աշխատաժամանակ՝ շաբաթական քսան ժամ)

Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման և «Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 30 հունվարի 2025 թ. N 102-Ն որոշման՝ մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը՝

  1. ունի Ժ. 01.04-«Գրականության տեսություն» մասնագիտությամբ գիտական աստիճան․
  2. ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  3. վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է առնվազն մեկ հրապարակում ՄԳՇ-ում  կամ մեկ մենագրություն (այն պետք է ունենա առնվազն հինգ տպագրական մամուլ ծավալ և որպես գիրք տեսակի փաստաթուղթ (Book)` ինդեքսավորված լինի Վեբ օֆ Սայնս (Web of Science™) կամ Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ա/ դիմում՝ ուղղված ինստիտուտի տնօրենին,

բ/ լուսանկար (2 հատ),

գ/ ինքնակենսագրություն,                        

դ/ բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

ե/ գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճենը,

զ/ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),

է/ կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված,

ը/ հրատարակված գիտական աշխատանքների ցանկը՝ առանձին ներկայացնելով վերջին հինգ տարիներին  տպագրված  ՄԳՇ-ները,

թ/ անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները,

ժ/ քաղվածք աշխատանքային գրքույկից:

Փաստաթղթերը պետք է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում (հայտարարությունը հրապարակելու օրվանից) հետևյալ հասցեով՝ Երևան, Սուրբ  Գր. Լուսավորչի 15, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ (գիտական քարտուղարին), հեռ. 56-32-54:

«Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինստիտուտի Նորագույն շրջանի հայ գրականության բաժնի կրտսեր գիտաշխատողի 2 թափուր տեղի համար (աշխատաժամանակ՝ յուրաքանչյուրը շաբաթական քսան ժամ)

Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման և «Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 30 հունվարի 2025 թ. N 102-Ն որոշման՝ մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը՝

  1. ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան կամ մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) որակավորում.
  2. բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով առաջին ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ստացել է առավելագույնը 20 տարի առաջ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ա/ դիմում՝ ուղղված ինստիտուտի տնօրենին,

բ/ լուսանկար (2 հատ),

գ/ ինքնակենսագրություն,

դ/ բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

ե/ գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճենը (առկայության դեպքում),

զ/ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),

է/ կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված,

ը/ հրատարակված գիտական աշխատանքների ցանկը (առկայության դեպքում),

թ/ անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները,

ժ/ քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

Փաստաթղթերը պետք է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում (հայտարարությունը հրապարակելու օրվանից) հետևյալ հասցեով՝ Երևան, Սուրբ Գր. Լուսավորչի 15, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ (գիտական քարտուղարին), հեռ. 56-32-54:

«Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինստիտուտի Հայ նոր գրականության բաժնի կրտսեր գիտաշխատողի  թափուր տեղի համար (աշխատաժամանակ՝ շաբաթական քսան ժամ)