Ավետիք Իսահակյան-150
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՌԳԱ Ա. Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը (Հայ բանասիրության ֆակուլտետ), Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը (Երևան), ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են ձեզ մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին։
Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Գիտաժողովի թեմատիկ հիմնական ուղղություններն են՝
• Ավետիք Իսահակյանի գեղարվեստական ժառանգությունը հայ և համաշխարհային գրականության համատեքստում,
• Ավետիք Իսահակյանի քննադատական, հրապարակախոսական ժառանգությունը,
• Ավետիք Իսահակյանի նամականին և օրագրությունը,
• Ավետիք Իսահակյանի հասարակական-քաղաքական գործունեությունը,
• Ավետիք Իսահակյանը արվեստում,
• Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների թարգմանությունները,
• Ավետիք Իսահակյանի ստեղծագործության գրական առնչությունները և ազդեցությունները:
Գիտաժողովը տեղի կունենա 2025 թ. հոկտեմբերի 22-24-ը Երևանում, հոկտեմբերի 25-ին` Գյումրիում։
Հարգանքով՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենություն
Մյուս մանրամասները հետևյալ հղումներով՝