Երիտասարդ գիտնականների գիտագործնական կոնֆերանս
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը կազմակերպում է երիտասարդ գրականագետների գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված գրականագիտության արդիական խնդիրներին:
Կոնֆերանսը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու երիտասարդ հետազոտողներին ներկայացնելու գրականագիտական ուսումնասիրություններ, քննարկելու գրականագիտության արդիական խնդիրներ և նպաստելու երիտասարդ հետազոտողների համագործակցությանը:
Կոնֆերանսին կարող են մասնակցել բակալավրիատի չորրորդ կուրսի ու մագիստրատուրայի ուսանողներ,
ասպիրանտներ, հայցորդներ և երիտասարդ հետազոտողներ (մինչև 40 տարեկան):
Կոնֆերանսի թեմատիկան ազատ է:
Լավագույն զեկուցումները գրախոսման փուլ անցնելուց հետո կտպագրվեն «Գրականագիտական հանդեսում»:
Կոնֆերանսն անցկացվելու է 2025թ. նոյեմբերի 13-14-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:
Կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է զեկուցման վերնագիրը մինչև 2025 թվականի նոյեմբերի 7-ը ուղարկել astghik.soghoyan1994@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, գիտական աստիճանը, աշխատանքի կամ ուսման վայրը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը: