Հեռակա ասպիրանտուրա 2026/2027

ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի N 826-Ն որոշմամբ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտին հատկացվել է 2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրա ընդունելության հետևյալ տեղը՝

Դասիչ Մասնագիտություն Հեռակա
Ժ.01.02 Նորագույն շրջանի հայ գրականություն  

1

Փաստաթղթերը ընդունվում են սթ օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ (ժ.10.00-16.00)։

Փաստաթղթերը պետք է ներկայացնել Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ (հասցե՝ Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, 3-րդ հարկ, հեռ.՝ (+374 10) 563254, 093 541991, Էլ-փոստ՝ litinst@sci.am)։

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
  • օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ).

TOEFL iBT քննության նոր գնահատման համակարգով անհրաժեշտ նվազագույն միավոր է ընդունվում 2,5-ը։

  • ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.
  • ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում)
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ
  • անձնագրի և զինվորական գրքույկի պատճենները։

Անձնագրի, զինվորական գրքույկի, բարձրագույն կրթության մասին դիպլոմների բնօրինակները ներկայացվում են:

Ասպիրանտուրայի ընդունելությունը կազմակերպվում է ըստ ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված կարգի։

Ընդունելության մասնագիտական քննությունը տեղի կունենա հետևյալ ժամանակացույցով՝

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրա ընդունելության մասնագիտական քննության

Հ/հ Դասիչը Մասնագիտությունը Քննության անցկացման օրը, ժամը, վայրը
Ժ.01.02

 

 

Նորագույն շրջանի հայ գրականություն

 

18.09. 2026թ.

Ժամը՝ 13:00

Ք. Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, 3-րդ հարկ, N 33 սենյակ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026_2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐ

238-Ն որոշում

Դիմումի ձև

Հարցաշար -Նորագույն շրջանի հայ գրականություն-Ժ.01.02