Հարգելի՛ գործընկեր,

2027/2028 ուսումնական տարվա, պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (լրիվ բեռնվածությամբ) դոկտորանտուրայի ընդունելության տեղերը ձևավորելու նպատակով մինչև 2026 թվականի նոյեմբերի 9-ը՝ ժամը 18:00-ն գիտական թեմաների հավանական ղեկավարները պետք է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով ներկայացնեն հետազոտության ընդհանուր թեմայի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: Համակարգում ձևավորված հայտը ղեկավարները պետք է ներկայացնեն հաստատությանը, որը մեկ ընդհանուր փաթեթով, գիտական խորհրդի որոշման քաղվածքի հետ պետք է ներկայացնի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` մինչև 2026 թվականի դեկտեմբերի 20-ը։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ դոկտորանտուրայի ընդունելության տեղերը հատկացնելիս ի թիվս այլ չափանիշների հիմք է ընդունվելու նաև հավանական գիտական ղեկավարների գիտաչափական տվյալները (միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրված հոդվածների առկայություն, հոդվածների քանակ, Հիրշի ինդեքս և այլն) և ըստ անհրաժեշտության կքննարկվի նաև հայտում ներկայացված տեղերի վերանայման հարցը:

Կից ներկայացնում եմ նաև հայտերի ներկայացման ընթացակարգը