«Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրության» խումբը ձևավորվել է 1999 թ-ին: Խմբի ղեկավարներ են եղել ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Ջրբաշյանը (1923-1999), բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանը (1936-2021):
Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրությամբ զբաղվող գիտահետազոտական խումբը կազմել և ընթերցողի սեղանին է դրել բանաստեղծի կյանքի և ստեղծագործության ամբողջական տարեգրությունը ներկայացնող հիմնարար աշխատությունը՝ չորս հատորով:
2015 թ. Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Թումանյանի թանգարանի գիտական խորհուրդների համատեղ որոշմամբ լրացումներով, ճշգրտումներով և նոր խմբագրությամբ վերահրատարակվում է բանաստեղծի երկերի լիակատար ժողովածուի տասհատորյակը: Առաջին հինգ հատորներն արդեն հրապարակի վրա են: 2021թ-ից մինչ օրս խումբը ղեկավարում է բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Եվա Ժորայի Մնացականյանը:
Խմբի ներկայիս աշխատակիցները
- Մնացականյան Եվա Ժորայի – խմբի ղեկավար բ.գ.դ., դոցենտ
- Մկրտչյան Նունե Լենսերի – բ.գ.թ., դոցենտ, ավագ գիտաշխատող
- Ղազարյան Անի Վաչիկի – բ.գ.թ., կրտսեր գիտաշխատող