ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի N 826-Ն որոշմամբ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտին հատկացվել են 2026-2027 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության հետևյալ տեղերը՝

Դասիչ Մասնագիտություն Առկա Հեռակա
Ժ.01.01 Հայ միջնադարյան և նոր գրականություն 2  
Ժ.01.02 Նորագույն շրջանի հայ գրականություն 2  

1

Դիմումներն/ Փաստաթղթերը ընդունվում են սթ հունիսի 15-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ (ժ.10.00-16.00)։

Փաստաթղթերը պետք է ներկայացնել Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ (հասցե՝ Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, 3-րդ հարկ,  հեռ.՝ (+374 10) 563254, 093 541991 Էլ-փոստ՝ litinst@sci.am

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
  • օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ).

TOEFL iBT քննության նոր գնահատման համակարգով անհրաժեշտ նվազագույն միավոր է ընդունվում 2,5-ը։

  • ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.
  • ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում)
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ
  • անձնագրի և զինվորական գրքույկի պատճենները։

Անձնագրի, զինվորական գրքույկի, բարձրագույն կրթության մասին դիպլոմների բնօրինակները ներկայացվում են:

Ասպիրանտուրայի ընդունելությունը կազմակերպվում է ըստ ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված կարգի։

Ընդունելության մասնագիտական քննությունները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով՝

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

2026-2027 ուսումնական տարվա ասպիրանտուրա առկա և հեռակա ուսուցմամբ ընդունելության մասնագիտական քննությունների

Հ/հ Դասիչը Մասնագիտությունը Քննության անցկացման օրը, ժամը, վայրը
Ժ.01.01 Հայ միջնադարյան և նոր գրականություն 16.07. 2026թ.

Ժամը՝ 12:00

Ք. Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, 3-րդ հարկ, N 33 սենյակ

Ժ.01.02

 

 

Նորագույն շրջանի հայ գրականություն

 

17.07. 2026թ.

Ժամը՝ 12:00

Ք. Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, 3-րդ հարկ, N 33 սենյակ

 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093 541991 հեռախոսահամարով:

Դիմում

Հարցաշար -Հայ միջնադարյան և նոր գրականություն-Ժ.01.01

Հարցաշար -Նորագույն շրջանի հայ գրականություն-Ժ.01.02

ՀՀ Կառավարության 238-Ն որոշում